ԱՄՆ-ն մտադիր չէ կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

ԱՄՆ-ն մտադիր չէ կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Եվրոպայում ամերիկյան զորքերի թվաքանակը կրճատելու ընթացիկ պլաններ չկան։

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին նա ասել է՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ-ն նախատեսում է նվազեցնել իր ներկայությունը Եվրոպայում։ «Այս պահին որևէ բան կրճատելու ծրագրեր չկան»,- ասել է նա:

Միևնույն ժամանակ, Հեգսեթը հավելել է, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է «վերանայել իր ուժերի դիրքավորումն ամբողջ աշխարհում», քանի որ Դոնալդ Թրամփի մոտեցումները տարբերվում են նախագահական պաշտոնում իր նախորդի՝ Ջո Բայդենի մոտեցումներից։