Հնարավոր է Ռուսաստանում արգելվի «Չեռնոբիլ» սերիալի ցուցադրությունը

Հնարավոր է Ռուսաստանում արգելվի «Չեռնոբիլ» սերիալի ցուցադրությունը

«Ռուսաստանի կոմունիստներ» ռուսաստանյան կուսակցությունը դիմել է «Ռոսկոմնադզորին»` խնդրելով սահմանափակել «Չեռնոբիլ» սերիալի հասանելիությունը` պատճառաբանելով, որ ողբերգությունը սերիալում վերածվել է գաղափարական մանիպուլյացիայի միջոցի։

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, այդ մասին հայտարարել է «Ռուսաստանի կոմունիստներ» կուսակցության գործադիր քարտուղար Սերգեյ Մալինկովիչը։ Նա նաեւ խնդրել է քրեական գործ հարուցել ֆիլմի ռեժիսորի, սցենարիստի եւ գործադիր պրոդյուսերի հանդեպ՝ հանրային զարպարտանքի համար։

Հիշեցնենք, որ ըստ Internet Movie Database (IMDB)-ի տվյալների, «Չեռնոբիլ» սերիալը ամենից պոպուլյարն է հանդիսանում։ Չեռնոբիլի աղետի մասին պատմող սերիալը դարձել է իրական սենսացիա` ռեկորդներ խփելով իր դիտողականությամբ։

Նշենք, որ «Ռոսկոմնադզորը» դիմում ընդունել է վարույթ՝ քննություն կատարելու համար։