Կարմիր գիծ՝ ռուսների և բելառուսների համար․ ի՞նչ են որոշել Լիտվայում

Կարմիր գիծ՝ ռուսների և բելառուսների համար․ ի՞նչ են որոշել Լիտվայում

Լիտվայում որոշել են կասեցնել ռուսների ու բելառուսների քաղաքացիության դիմումների ընդունումը, հաղորդում են լիտվական լրատվամիջոցները։

Քննարկումից հետո Լիտվայի Սեյմը հավանություն է տվել միջազգային պատժամիջոցների մասին օրենքում փոփոխություններին՝ ներառյալ լրացուցիչ սահմանափակող միջոցներ Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության հետ կապված լիտվական ընկերությունների նկատմամբ:

Առաջարկվող միջոցառումները ներառում են վիզայի դիմումների կասեցում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար, կացության թույլտվության և Լիտվայի քաղաքացիության համար դիմումները, Լիտվայում անշարժ գույքի գնման արգելք, Լիտվայի սահմանը ԵՄ-ով հատող ՌԴ քաղաքացիների լրացուցիչ ստուգումներ։

Սահմանափակող միջոցների փաթեթին կողմ է քվեարկել 113 խորհրդարանական, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 9։ Օրինագիծը պետք է վավերացվի երկրորդ ընթերցմամբ։ Սպասվում է, որ այն ուժի մեջ կմտնի ապրիլի 15-ից և կգործի մեկ տարի։