Մանրամասներ ողբերգական ավտովթարից․խնձոր հավաքելու էին գնում

Մանրամասներ ողբերգական ավտովթարից․խնձոր հավաքելու էին գնում

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ժ. 07:15-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 51-րդ կմ-ին «ԳԱԶել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և շրջվել:
Նախնական տվյալներով՝ 5 ուղևոր տեղում մահացել է, 14-ը՝ տեղափոխվել հիվանդանոցներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի, մահացածների և հիվանդանոց տեղափոխվածների ինքնությունը պարզելու ուղղությամբ:Կատարվում է նախաքննություն:

Փորձեցինք պարզել՝ քաղաքային երթևեկության համա՞ր էր նախատեսված տրանսպորտը , թե՞ ոչ:

Գյումրի-Երևան երթուղին սպասարկող «Տրանս-Ակնթարթ» տրանսպորտային կազմակերպությունից տեղեկացանք, որ մայրուղում տեղի ունեցած վթարը «Տրանս-Ակնթարթ» տրանսպորտային կազմակերպության հետ որևէ առնչություն չունի: Ընկերությունը նշում է, որ արդեն 3 տարի է` իրենց երթուղին սպասարկում են Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։

Պարզեցինք, որ վթարի ենթարկված ավտոմեքենան մասնավոր էր, վարձել էին հիմնականում Գյումրու եւ հարակից համայնքի բնակիչներ, ովքեր Արագածոտն էին մեկնում՝ մասնավոր աշխատանքի՝ խնձոր հավաքելու։ Առաջին անգամ չէր, որ նրանք մեքենա էին վարձում՝ բերքահավաքի մեկնելու համար։