«Փաստ». «Կասեցնել կարող են միայն հայկական բանակը եւ Ռուսաստանը»

«Փաստ». «Կասեցնել կարող են միայն հայկական բանակը եւ Ռուսաստանը»

«Փաստ» թերթը գրում է. «Ադրբեջանաթուրքական հրոսակները վարձկան ահաբեկիչների հետ միասին շարունակում են պատերազմական հանցագործությունները՝ թիրախավորելով Արցախի բնակավայրերը, քաղաքացիական անձանց ու քաղաքացիական ենթակառուցվածքները:

Նրանք այդպես էլ չեն պահպանում իրենց կողմից ստորագրված մարդասիրական հրադադարի պայմանավորվածությունները: «Ընդհանուր առմամբ, Ադրբեջանի վարքագիծը բնորոշ է իրեն: Հատկապես հիմա, երբ ունի Թուրքիայի անվերապահ աջակցությունը, Ադրբեջանն իրեն շատ վստահ է զգում:

Ալիեւը ակնհայտ քամահրանք ունի միջազգային կառույցների նկատմամբ, եւ իր ելույթներում նա պարբերաբար շեշտում է դա: Նրան կասեցնել կարող են միայն հայկական բանակը եւ Ռուսաստանը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթեւոսյանը:

Ինչ վերաբերում է միջազգային կառույցներին ու հատկապես եվրոպական երկրներին, ապա, ըստ փորձագետի, նրանք ցանկանում են ամեն կերպ չվնասել խնդրի կարգավորմանը եւ չդիտարկվել որպես կողմնակալ կողմ. «Նրանց այս ցանկությունը հաճախ բերում է մի իրավիճակի, երբ միջազգային կառույցներն արհեստական հավասարության նշաններ են դնում ամեն ինչում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում