Հասարակություն

«Աշխարհաժողով» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել

«Աշխարհաժողով» հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել

Մերձավոր Արևելքում Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև ընթացող անզիջում հակամարտության վերջին սրացումները գնալով էլ ավելի մտահոգիչ են դառնում։ Իսրայելի կողմից իրավիճակի սրման և սադրիչ գործողությունների արդյունքում ընդարձակվում է ռազմական գործողությունների թատերաբեմը, որի հետևանքով հակամարտությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում նոր պատերազմական օջախների ձևավորմանը։

Վստահ ենք, որ իրավիճակի սրման որոշումը կայացվել է տարածաշրջանից դուրս գտնվող շահագրգիռ ուժերի կողմից։ Ուստի, դատապարտելով Իսրայելի կողմից ոչ համարժեք գործողությունները, կոչ ենք անում հակամարտող կողմերին անհապա՛ղ դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրավիճակի հետագա սրացումներից, քանզի այն հղի է բոլորի համար անդառնալի կործանարար հետեւանքներով։

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին շոշափելի քայլեր ձեռնարկել տարածաշրջանում հայ բնակչության անվտանգությունն ապահովելու համար։

«Աշխարհաժողով» համահայկական շարժում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image