Հարստացել են 21 միլիարդ դոլարով

Այս տարեկսզբից սկսած ռուս միլիարդատերերի ունեցվածքը հանրագումարում ավելացել է 21,129 միլիարդ դոլարով։ Ամենաշատն ավելացել է «Լուկօյլի» համասեփականատեր Վագիթ Ալեքպերովի ունեցվածքը։ Նա հարստացել է 6,4 միլիարդ դոլարով։ Նրա ունեցվածքը գնահատվում է, ըստ Bloomberg Billionaires Index (BBI)-ի տվյալների, 21,8 միլիարդ դոլար։ Նշենք, որ աշխարհի ամենահարուստ 500 միլիարդատերերից 24-ը ռուսաստանցիներ են։ Նրանց համախառն ունեցվածքը կազմում է 295,04 միլիարդ դոլար։ Ռուս մեծահարուստների շարքում առաջատարը «Նորնիկելի» հիմնական սեփականատերերից Վլադիմիր Պոտանինն է։
Նրա ունեցվածքը կազմում է 28,4 միլիարդ դոլար։ Այս տարվա սկզբից սկսած նրա ունեցվածքը ոչ թե ավելացել է, այլ նվազել 210 միլիոն դոլարով։ Երկրորդ տեղում «Նովատեկի» համասեփականատեր Լեոնիդ Միխելսոնն է։ Նրա կարողությունն ավելացել է 2,68 միլիարդ դոլարով։ Նա հիմա ունի 27,3 միլիարդ դոլար։ Եռյակը եզրափակում է Վլադիմիր Լիսինը։ Նա հարստացել է 3,42 միլիարդ դոլարով։ Նրա ունեցվածքը գնահատվում է 23,3 միլիարդ դոլար։ Վերոնշյալ Ալեկպերովը չորրորդ տեղում է։ Ապա գալիս է Ալիշեր Ուսմանովը, ով այս տարի նշված ժամանակահատվածում կորցրել է 233 միլիոն դոլար։ Նրա ունեցվածքը ներկայումս կազմում է 18,2 միլիարդ դոլար։ Ցանկում են նաեւ Ալեքսեյ Մորդաշովը, Անդրեյ Մելնիչենկոն, Գենադի Տիմչենկոն, Միխայիլ Պրոխորովը, Միխայիլ Ֆրիդմանը, Սուլեյման Քերիմովը եւ այլք։
Կարծիքներ