Փեսացուին գրկելու համար ուսանողուհուն հնարավոր է հեռացնեն համալսարանից

Փեսացուին գրկելու համար ուսանողուհուն հնարավոր է հեռացնեն համալսարանից

Եգիպտական «Ալ Ազհար» իսլամական համալսարանում մեծ աղմուկի առիթ էր դարձել այն, որ ուսանողուհիներից մեկը գրկախառնվել էր իր փեսացուի հետ։ Ուսնաողուհու անվայել պահվածքի հարցը նույնիսկ քննարկման հարց էր դարձել համալսարանի ղեկավար շեյխ Ահմեդ ատ-Թեյիբի մոտ։ Որքան էլ ուշագրավ է, սակայն համալսարանի ռեկտոր շեյխը հայտարարել է, որ ուսանողուհուն չի հեռացնի համալսարանից եւ կոչ է արել համալսարանի էթիկայի հանձնաժողովին փոխել իր կեցվածքը ուսանողուհու հանդեպ։ Արդյունքում հանձնաժողովը վերանայել է իր որոշումը եւ ընդամենը քննությունների հանձնման ժամկետներն է կրճատել։