Գտնվել է անհետ կորած լրագրողի դին

Գտնվել է բրիտանացի լրագրող, հեռուստամեկնաբան, BBC-ի աշխատակից եւ սննդաբան Մայքլ Մոսլիի դին։ Նա անհետ կորել էր հունական Սիմի կղզում հանգստի ժամանակ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Համաձայն հաղորդման, 67-ամյա հեռուստահաղոդավարի դին հայտնաբերվել է հունիսի 9-ին Ագիա-Մարինա լողափի մոտ։ Համաձայն կղզու ղեկավարության դիակը հայտնաբերվել է, երբ որոնողական աշխատանքներ իրականացնող փրկարարները դիտարկիչ սարքերի միջոցով զննել են ափագիծը։
Ոստիկանությունը հայտնում է, որ Մոսլին մահացել է մի քանի օր առաջ։ Որոնողական աշխատանքներին մասնակցել են հրշեջները, ուղղաթիռները անօդաչուները, հատուկ պատրաստված շները, տեղացի կամավորները, Մոսլիի ընտանիքի անդամները։ Մոսլին բժշկի որակավորում ստանալուց հետո, վերջին 10 տարին աշխատել է որպես հաղորդավար, վավերագրական կինոնկարների ռեժիսոր, լրագրող եւ գրող։ Նա նկարահանվել է «Վստահիր ինձ, ես բժիշկ եմ» հաղորդաշարում։ Հանդիսացել է Daily Mail-ի սյունակագիր։ Նա անհետ կորել էր հունիսի 5-ից։ Տարածված վարկածի համաձայն, նրա ինքնազգացողությունը վատացել է եւ նա ընկել է ջուրը։
Կարծիքներ