Նոր ֆլեշմոբ. Ռեկտորին ուղղված մարտահրավերն ընդունված է (տեսանյութ)

Նոր ֆլեշմոբ. Ռեկտորին ուղղված մարտահրավերն ընդունված է (տեսանյութ)

Եվրասիա միջազգային համալսարանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է ռեկտոր Սուրեն Օհանյանի մարզվելու տեսանյութը եւ արել հետեւյալ գրառումը.

«Եվրասիա միջազգային համալսարանի ռեկտոր պարոն Սուրեն Օհանյանն ընդունեց բուհի «Ֆիզկուլտուրա» առարկայի դասախոս Արտակ Շաքարյանի Սպորտային մարտահրավերը :

Այս մարտահրավերի շրջանակում մենք պարզեցինք նաև, որ գիտական, հետազոտական աշխատանքներից զատ մեր ռեկտորի առօրյայի անբաժան մասն է կազմում սպորտը՝ առավոտյան մարմնամարզությունն ու հեծանիվը:

-------------------
Կանոնները հետևյալն են՝
Տեղադրի՛ր լուսանկար կամ տեսանյութ քո Facebook-յան էջում, որտեղ մարզվում ես,
Նշի՛ր #Eurasia_International_University հեշթեգը
Մարտահրավերը նետի՛ր քո ընկերներին 
_______
Իսկ վերջում չենք մոռանում ինքնամեկուսանալ, #մնալ_տանը, մարզվել և հետևել առողջ ապրելակերպին։