Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Ինչով է զբաղված ՊԵԿ նախկին նախագահը

«Հրապարակ». Ինչով է զբաղված ՊԵԿ նախկին նախագահը

Մեկ ամիս առաջ ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատված Ռուստամ Բադասյանը քոնսալթինգային ընկերություն է բացել, որով մասնավոր ծառայություններ է մատուցելու ցանկացողներին: Նա Լինքեդինում հայտարարություն է զետեղել. «Ուրախ ենք հայտարարելու մեր նորաստեղծ ընկերության՝ «Բադասյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի գործարկման մասին՝ Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ։ Սա նշանավորում է հետաքրքիր ճամփորդության սկիզբը, մենք ցանկանում ենք նորարարական լուծումներ եւ բացառիկ ծառայություններ մատուցել մեր հաճախորդներին»:

Նաեւ ներկայացրել է իր ընկերության աշխատակիցներին, որոնք կորպորատիվ իրավունքի, հարկային գործարքների, փորձաքննությունների եւ այլ ծառայություններ պետք է մատուցեն հաճախորդներին: Ի դեպ, երեկ ծնվել է Ռուստամ Բադասյանի առաջնեկը:

 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image