Դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Դեպքի առթիվ ծառայողական քննություն է նշանակվել

Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում  ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցած խոշտանգման դեպքի կապակցությամբ։ Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան, թե ի՞նչ քայլեր են արվել ոստիկանությունում դեպքի վերաբերյալ, հայտնեցին ոստիկանության լրատվական վարչությունից։

Հիշեցնենք, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։

Ձերբակալվածներից մեկը, ում արդեն ազատ են արձակել, պարզվել  է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք: