«Ստվերի դեմ պայքարում կան լավ և վատ նորություններ». Նիկոլ Փաշինյան

«Ստվերի դեմ պայքարում կան լավ և վատ նորություններ». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր  «Ի՞նչ անել-2 տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովի ժամանակ անդրադառնալով ստվերի դեմ պայքարին, արձանագրեց, որ այնտեղ կան և՛ լավ, և՛ վատ նորություններ; Լավն այն է, որ արժույթի միջազգային հիմնադրամը նախորդ տարիներին ընդունված զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը տարեկան 0,3 տոկոսի շարժ ունենա, ապա դա կհամարվի լավագույն հաջողություն:

«Այս տարվա կանխատեսումներով մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1, 2 տոկոսով: Իհարկե տարվա կտրվածքով գուցե այս ցուցանիշը փոփոխություններ կրի, չգիտեմ, բայց կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են այն մասին, որ ստվերի կրճատման հետ կապված մենք աննախադեպ ցուցանիշներ ունենք»,-ասաց վարչապետը: 

Ինչ վերաբերում է վատ նորությանը, ապա, ըստ Նիկոլ Փաշինյանի, այն ավելի շատ կապված է վարքագծի հետ, քանի որ այն երբեմն շատ դժվար է փոխել:

Բերելով Գյումրիի օրինակը, վարչապետը հիշեցրեց, որ Անկախության օրվան նվիրված տնոկակատրությունների հիմնական մասն անցկացվել է Գյումրիում, որտեղ այցելել է 15 հազար մարդ:

«Ինձ համար հետաքրքիր էր, թե այդ օրը Գյումրիում առևտուրն ինչ շարժ է արձանագրել, ինձ համար անսպասելի իրողություն արձանագրվեց, որ ՀԴՄ կտորները տպվել է այն քանակով, որքան նախորդ օրերին, օրինակ՝ 15 օր առաջ: Ընդամենը առևտրի ծավալը 10 միլիոնով ավելացել է, բայց ընդհանուր տպված ՀԴՄ-ի թիվը չի ավելացել: Այս օրը Գյումրիի մեր գործընկերներն իմացել են, որ հարկայինը ոչինչ չի անելու, ոչ ռեյդ է լինելու, ոչ էլ այլ բան»,-շեշտեց վարչապետը:

Նա նկատեց, որ տնտեսական հեղափոխությունը չի կարող լինել մենախոսություն, այն պետք է լինի երկխոսություն: 

Վարչապապետը նաև նշեց, որ իր ղեկավարման շրջանում խոսել է տարբեր գործատուների հետ և հստակ խնդիր է դրվել, որ կա աշխատուժի խնդիր, այսինքն՝ կան թափուր աշխատատեղեր, որտեղ չեն կարողանում համալրել, ընդ որում խոսքը վերաբերում է ինչպես բարձր, այնպես էլ միջին ու որակավորում չպահանջող մասնագետներին: