Արդեն ընդունել են 11 հազար արտաքսված միգրանտի

Մեքսիկան, սկսած այս տարվա հունվարի 20-ից, երբ ԱՄՆ-ում իշխանության եկավ նախագահ Դոնալդ Թրամփը, արդեն ընդունել է 11 հազար արտաքսված միգրանտի։ Այս մասին հայտարարել է Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը։ Դրանցից 2500-ը Մեքսիկայի քաղաքացիներ չեն, ընդգծել է նախագահ Շեյմբաումը։ Այդ միգրանտների մի մասը, կամավորության սկզբունքով, ցամաքային եւ օդային տրանսպորտով վերահայրենադարձվել են Հոնդուրաս։
Նշենք, որ միգրանտներին ընդունելու դիմաց է Միացյալ Նահանգները համաձայնել հետաձգել Միացյալ Նահանգներ մատակարարվող մեքսիկական ապրանքների նկատմամբ 25 տոկոսանոց մաքսատուրք սահմանելու որոշումը։
Կարծիքներ