«Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից»

«Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից»

«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է անհապաղ ազատ արձակվի կալանքից` հաշվի առնելով մի շարք հանգամանքներ»։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռ․Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը: 

Նա նշեց, որ դիմել է Գերագույն դատական խորհրդի ղեկավարին եւ երկու անգամ ` օմբուդսմենին: 
Փաստաբանը նաեւ շեշտեց, որ եվրոպական կողմը` ի դեմս Խոշտանգումների կանխարգելման հանձնաժողովի եւ հանձնակատար Դունյա Միյատովիչի, կոչ է արել այլընտրանքային միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի պանդեմիայի հետ կապված ռիսկային խմբում գտնվող անձանց նկատմամբ․ «Կան դատավորներ, որոնք իրենց սեփական նախաձեռնությամբ հենց այդպես էլ արել են: Ընդ որում, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների մեջ կան վարակվածներ, չնայած իշխանությունները չէին ցանկանում դա խոստովանել: Միյատովիչը հստակ նշել է, որ վերանայումը պետք է իրականացվի առանց խտրականության: Որպեսզի այնպես չստացվի, որ մի դեպքում կիրառվում է, մյուս դեպքում չի կիրառվում: Դատախազությունը եւս հանդես է եկել նմանատիպ նախաձեռնությամբ: Այս չափանիշներն ուղղակիորեն վերաբերում են Ռոբերտ Քոչարյանին»։