ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չի պատրաստվում դեսպան դառնալ

ԱԽՔ Արմեն Գրիգորյանը չի պատրաստվում դեսպան դառնալ

Իշխանության կուլիսներում տեղեկություններ են շրջանառվում դիվանագիտական կորպուսում սպասվող փոփոխությունների մասին: ԶԼՄ-ներում, մասնավորապես հնչում է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի անունը: Ասվում է, որ կան ուժեր, որոնք անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ցանկանում են տեսնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում: 

Արմեն Գրիգորյանը «Հրապարակի» հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը:
«Ճի՞շտ է, որ դուք պատրաստվում եք ՌԴ դեսպան դառնալ, նման բան ընդհանրապես հնարավո՞ր է»,- հարցրեցինք ԱԽՔ Արմեն Գրիգորյանին: «Նման բա չկա ու ընդհանրապես հնարավոր չի», - պատասխանեց նա:  
Մինչդեռ, ըստ «Փաստ» թերթի, իշխանության «սորոսական» թևը «աչք ունի» ՀՀ -ի համար առանցքային երկրներում դեսպանների պաշտոնների վրա և  փորձելու է դեսպաններին հրապարակայնորեն վարկաբեկելու, նրանց շուրջ կեղծ սկանդալներ ստեղծելու ճանապարհով հեռացնել նրանց իշխանությունից, ապա՝ սեփական «պատրաստի» թեկնածուին  հրամցնել:

Ով է ճշմարիտ՝ մամուլը, թե Արմեն Գրգորյանը, կերևա առաջիկայում: