Մատենադարանի դիմաց կրկին Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք է կազմակերպվել

Մատենադարանի դիմաց կրկին Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաք է կազմակերպվել

Մատենադարանի դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Ռեֆորմիստների կուսակցության անդամների կողմից հերթական  հանրահավաքն է կազմակերպվել, որից հետո հավաքի մասնակիցները, ինչպես և նախորդ անգամ, երթով շրջելու են Երևանի փողոցներով, ապա հասնեն Հանրապետության հրապարակ, որտեղ Փաշինյանին նույն նախորդ երթի ժամանակ կարմիր քարտ ցույց տվեցին։

Ինչպես նախորդ ակցիային, այսօր ևս Փաշինյանի հրաժարականի պահանջողները բավական քիչ են, սակայն Ռեֆորմիստների կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանն անձամբ էր կոչ արել ժողովրդին չընկճվել քանակի մասով, հույս հայտնել, որ մարդկանց թիվը աստիճանաբար է ավելանալու։