«Մութ ամպեր Տրդատ Սարգսյանի գլխին, գործը հասավ ՔՊ»

«Մութ ամպեր Տրդատ Սարգսյանի գլխին, գործը հասավ ՔՊ»

«Ադոնայի» իրավապաշտպան կազմակերպության հիմնադիր տնօրեն Արտակ Գալստյանը (Վանոյի Արտակ) ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր եւ Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի լուսանկարները՝ կից գրառում կատարելով, գրառումը նա վերնագրել է այսպես․ «Մութ ամպեր Տրդատ Սարգսյանի գլխին, գործը հասավ ՔՊ»։ Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ․ 

«Բազմիցս անրադարձել եմ ՀՀ մարզերում տիրող անմխիթար վիճակին,որը հիմնականում պայմանավորված է որոշ մարզպետների կողմից,նախկին համակարգի քրեաօլիգարխիկ անդամների հետ արագ սերտաճելով:
Հենց այս հանգամանքն էլ ստիպել էր ԱԺ «ԻՄ ՔԱՅԼԸ» խմբակցությանը հավատաքննության կանչել ՀՀ Մարզպետներին:

Նախկին համակարգի հետ սերտաճելու մեջ ուղղակիորեն մեղադրվել է Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:

Նրան այդ հարցը,ընդ որում խիստ տոնով ուղղակիորեն տվել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին օգնական,այժմ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը:

Հարցը մոտովորապես հնչել է այսպես՝ դու սերտաճել ես Ջերմուկի Արսենյան Աշոտի, իր որդու հետ, շաբաթ-կիրակին նրանց ջերմուկյան հյուրանոցում ես անցկացնում»։

Վայոց Ձորի մարզպետը փաստորեն կանգնած է ընտրության առաջ,
կամ պետք է ապացուցի որ լուրերը նախկին ռեժիմի հետ սերտաճելու մասին այնքան էլ իրական չեն
կամ պետք է ընդունի,որ շեղվել է ՀՀ Վարչապետի հայտարարած կուրսից,դրանից բխող իր համար հավանական տխուր հետևանքներով:

Կարծում եմ ճիշտ կլինի Տրդատ Սարգսյանը հերքի այդ լուրերը և սկսի վերջապես աշխատել:
Ի՛նչ է պետք դրա համար:

Կարելի է սկսել դիցուք հետևյալ քայլերից

1. Դադարեցնել ուտուշ խմուշները նախկինների հետ,ընդ որում նրանց հաշվին

2. Ձեռնարկել գործուն միջոցներ Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված Վարդաբլուր բնապահպանական հիմնադրամին ապօրինի վաճառված 1000 հեկտար արոտավայրը ժողովրդին վերադարձնելու մասով:Դիցուք նախաձեռնել դատական հայց Վարդաբլուր բնապահպանական հիմնադրամին տված սեփականության վկայականները անվավեր ճանաչելու ուղղությամբ:

3. Ակտիվացնել շփումները Վայոց Ձորի բնակիչների հետ,անձամբ խորամուխ լինելով նրանց խնդիրների մեջ,դա կբարձրացնի և իր և իշխանության հեղինակությունը մարզի բնակիչների շրջանում:
Կարծում եմ Տրդատ ջան հանուն այս նպատակի,որը ի դեպ օգուտ է նաև քեզ,կարելի է մի որոշ ժամանակ հրաժարվել «Պլեյստեյշն» խաղալուց:

Հավատա շատ ավելի կարևոր է հզոր և հերոս լինել կյանքում և աշխատանքի մեջ,քան վիրտուալ համակարգչային խաղում:

Հարգանքներով՝
Արտակ Գալստյան»։