Մանվելի վերջին ցանկությունը, որն այդպես էլ չիմացաք․․․

Մանվելի վերջին ցանկությունը, որն այդպես էլ չիմացաք․․․

Բաներ կան՝ ինչքան ժամանակը անցնի, այնքան ավելի  բարձր ձայնով են աղաղակելու։ ԱԱԾ- ի կողմից դավաճաններ բռնելու ֆոնին այսօր Մանվել Գրիգորյանի հետ կապված մի դրվագ հիշեցի։ Նրա փաստաբանն էր փոխանցել Մանվելի վերջին ցանկությունը․

«Մանվել Գրիգորյանի ցանկությունը մեկն է՝ եթե նա կանգնում է արդարադատության առաջ, կանգնի հնարավորինս առողջ տեսքով, ոչ թե կիսահաշմանդամ»։ 

Այդ ժամանակ էյֆորիայով տարված, ոչ ոք չփորձեց հասկանալ, թե ինչու է արցախյան առաջին պատերազմի հերոս գեներալն այդպես ուզում։ Մանվելը  չէր ուզում, որ թշնամին ծիծաղի հաղթած զինվորի վրա։ Նա չէր ուզում, որ թշնամու աչքում նսեմանար Հայոց Բանակը։ Իր համար սարսափելի չէր մահը, քանի՜ անգամ էր մտել մահվան երախ ու դուրս եկել։ Իր համար սարսափելին  կիսահաշմանդամ թշնամու առաջ երևալն էր։ Իր համար մահը դա էր։

Հիմա Մանվելը չկա, Նիկոլ Փաշինյանի թիրախը նորից Բանակն է, Բանակում դավաճաններ փնտրելը, հրապարակելը։ Զինվորը, Բանակը նսեմացվում է։ Թշնամու աչքը լույս։  Ակամայից հիշեցի Մանվելի վերջին ցանկությունը՝ թշնամու առաջ կիսահաշմանդամ չերևալ։ Թշնամու աչքի առաջ չխեղճանալ։ Ինչպե՞ս կարող է մարդու մոտ հարց չառաջանալ՝ հաստատվե՞ց Մանվելի ,, տուշոնկա գողանալու հեքիաթը,, կամ որտե՞ղ մնաց գործը։

Հանգիստ թողեք Բանակը, Զինվորին․ եթե թերություն կա, առանց թշնամուն իմաց տալու, հայ- հույ անելու բացահայտեք։ Ի՜նչ դժվարությամբ ենք մեծացրել Բանակը՝ մեր զավակին։ Նիկոլ Փաշինյանը եթե Բանակի նկատմամբ ավանդ ունենար, ծնողական բնազդով նրան  չէր շպրտի թշնամու առաջ․․․ Հանրությանը զբաղեցնելու համար այդ թեմաներն այլևս ակտուալ չեն, որովհետև մարդիկ  չորս տարի է նույն թատրոնի մեջ են․․․