Ծխախոտի սկանդալից գլուխներ կթռչեն

Ծխախոտի սկանդալից գլուխներ կթռչեն

Ծխախոտային սկանդալը կարող է կոտրվել մի քանի սլաքավարի գլխին, իսկ մեծ «շնաձկները» նորից կպլստան պատժից։ Մեր տեղեկություններով, ՊԵԿ-ում այժմ զբաղված են մեղավորների «փնտրտուքով» եւ հրապարակային պատժի կազմակերպմամբ։ Ծառայողական քննություն է սկսվել, որի հետ կապված՝ հարցում ենք արել ՊԵԿ եւ պատասխանը ստանալուն պես կհրապարակենք։

Սակայն, նախնական տեղեկություններով, ոչ թե մաքսային գծով ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է պատժվելու, այլ «Զվարթնոց» օդանավակայանի մաքսայինի պետը՝ Արեւմտյան մաքսատուն-վարչության պետ Տիգրան Զաքարյանը։ Վերջինս Սերժ Սարգսյանի օգնական Մարտին Զաքարյանի որդին է։ Մարտին Զաքարյանը 2018-ի ապրիլին Սերժ Սարգսյանի հրամանագրով ազատվել էր օգնականի պաշտոնից։ Այնպես որ, երկու նապաստակ՝ մեկ հարվածով․ կազատվեն ե՛ւ «Սերժի մնացուկից», ե՛ւ ծխախոտի մաքսանենգության դեմ պայքար կցուցադրեն։