Արարատ Միրզոյանը ստորագրել է Թուխիկյանի դիմումը

Արարատ Միրզոյանը ստորագրել է Թուխիկյանի դիմումը

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստորագրել է ԱԺ պատգամավոր Նարինե Խաչատուրյանի՝ Թուխիկյանի, պատգամավորական լիազորությունները դադարած համարելու մասին համապատասխան արձանագրությունը:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը մայիսի 31-ին հայտարարել է ԱԺ մանդատից հրաժավելու մասին: Նա մեկշաբաթյա ժամկետ ուներ հետ վերցնելու մանդատից հրաժարվելու դիմումը։ Նրա անունը շրջանառվում է որպես Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալի պաշտոնում (մշակույթի գծով)։