Կապանում հարյուրավոր քաղաքացիներ շրջափակել են ոստիկանության շենքը

Կապանում հարյուրավոր քաղաքացիներ շրջափակել են ոստիկանության շենքը

Կապանում հարյուրավոր քաղաքացիներ շրջափակել են ոստիկանության շենքը՝ պահանջում են բռնության ենթարկված երիտասարդներին ազատ արձակել։ Ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, սակայն, վստահեցրել է՝ դիմադրության և խոչընդոտների պարագայում բերման կենթարկեն։

Հիշեցնենք, որ լուսադեմին դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի, որոնք այժմ գտնվում են ոստիկանության Կապանի բաժանմունքում։

Ձերբակալվածներից մեկը, ում արդեն ազատ են արձակել, պարզվել  է՝ սխալմամբ է տարվել ոստիկանանական բաժանմունք:

Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը, որը սխալմամբ է բերման ենթարկվել Ոստիկանություն, նաեւ ենթարկվել է բռնության:

Ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում  տեղի ունեցած խոշտանգման դեպքի կապակցությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում