Շունը փրկել է ձնահյուսքի մեջ թաղված երեխային

Շունը փրկել է ձնահյուսքի մեջ թաղված երեխային

Տասներկուամյա տղան հրաշքով է փրկվել, մոտ մեկ ժամ ձնահյուսքի տակ անցկացնելուց հետո։ Դեպքը տեղի է ունեցել Սավոյայի դեպարտամենտում, լեռնադահուկային առողջարանում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով տեղի ժանդարմերիայի հրապարակած հայտարարությունը։ Երեխային փրկել է Ժետրո անունով շունը։ Շունը կարողացել է ձնահյուսքի փլուզումից տասնհինգ րոպե անց հոտով գտնել, թե որտեղ է կոնկրետ երեխան մնացել ձյան տակ թաղված, իսկ արդեն տեղորոշումից հետո փրկարարները սկսել են մաքրման աշխատանքները եւ ազատել երեխային։