Թրամփն «ապշած» է Ասադի արագ տապալումից
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը NBC News-ին տված հարցազրույցում զարմանք է հայտնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այդքան արագ տապալման առիթով։
Զարմանալին այն է, որ Ասադը մինչ այժմ շատ ավելի դժվար ժամանակներ է ապրել, բայց մնացել է իշխանության ղեկին, նկատել է հանրապետական գործիչը.
«Զարմանալի է, քանի որ նա տարիներ շարունակ մնացել է, թվում է, թե շատ ավելի անբարենպաստ պայմաններում, և հանկարծ ապստամբները հավաքվում և գրավում են երկրի տարածքի մեծ հատվածներ: Մարդիկ երկար ժամանակ խաղադրույքներ են կատարել նրա դեմ, և մինչև հիմա, դա չէր աշխատում։ Բայց հիմա,կարծես, ամեն ինչ այլ է»:
Կարծիքներ