Կաթողիկոսը մեկնել է Հնդկաստան
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 11-ին Հայրապետական այցով մեկնեց Հնդկաստան՝ հրավերով Կալկաթայի եկեղեցական վարչության և Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության։
Նորին Սրբության հետ մեկնում են նաև գավազանակիրը և տեղի հայկական եկեղեցու կարիքներին օգտակարություն բերելու նպատակով ասեղնագործության և որմնանկարների վերականգնման մասնագետներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի ֆեյսբուքյան էջում։
Կարծիքներ