Թուրքիան կրկին ռուսներից կգնի Ս-400 համակարգեր

Թուրքիան կրկին ռուսներից կգնի Ս-400 համակարգեր

Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկում են Ս-400 համակարգերի լրացուցիչ խմբաքանակի մատակարարման հարցը։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Ռոսօբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւի փոխանցած տեղեկությունները։ Ըստ նրա խոսքերի, ներկայումս Մոսկվան ու Անկարան արդեն քննարկում են մատակարարման հետ կապված հարցերը։ Միխեեւը չի բացահայտել նոր ռուս-թուրքական ռազմական մատակարարման գործարքի մանրամասները։ Բացի այդ, ռուս մասնագետները ուսուցանում են թուրք մասնագետներին շահագործել արդեն մատակարարված Ս-400 համակարգերը։