Ասում է, որ պատվիրատուն եղել է Սերժ Սարգսյանը, պետք է լսենք իրեն. Վահրամ Տեփանոսյանը ներգրավվեց որպես վկա

Ասում է, որ պատվիրատուն եղել է Սերժ Սարգսյանը, պետք է լսենք իրեն. Վահրամ Տեփանոսյանը ներգրավվեց որպես վկա

«Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստին այսօր դատարանը՝ Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրող Պետրոս Պետրոսյանի միջնորդությունը՝ նախ դատարանում լսել ՊՊԾ գնդի գրավման օրերին սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանի հոր՝ Վահրամ Տեփանոսյանի հարցազրույցները լրագրողների հետ, ապա նրան ներգրավել որպես վկա։

Լրագրողների հետ զրույցում Տեփանոսյանն ասել էր, որ «Սասնա ծռերը» չեն սպանել որդուն, այլ՝ ոստիկանները։ Նա նաեւ նշել էր, որ ունի ապացույցներ, որոնք կներկայացնի։ Հարցուպատասխանի ժամանակ Տեփանոսյանը նաեւ ասել է, որ որդուն սպանելու հետեւում կանգնած են Սերժ Սարգսյանը, Վլադիմիր Գասպարյանը։

Պաշտպանական կողմը միացավ միջնորդությանը, մասնավորապես, պաշտպան Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ասում է, որ պատվիրատուն եղել է Սերժ Սարգսյանը, պարտադիր պետք է լսենք իրեն։ Նաեւ մի խնդրանք ունեմ. իմ պաշտպանյալը գտնվում է նախնական կալանքի տակ, իսկ անցյալ նիստը հետաձգվել էր անորոշ հիմքով։ Պետք է խնդրեմ՝ արագ լսենք Վահրան Տեփանոսյանին»։

Հիշեցնենք, որ Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը։