Նոր Հաճնում հուղարկավորել են շմոլ գազից մահացած երեխաներին և նրանց տատիկին

Նոր Հաճնում հուղարկավորել են շմոլ գազից մահացած երեխաներին և նրանց տատիկին

Նոր Հաճնում այսօր տեղի է ունեցել շմոլ գազից մահացած երեխաների և նրանց տատիկի հուղարկավորությունը։ 

Սարսափելի դեպքն իսկական շոկ է քաղաքացիների համար։ Երեխաների հայրը` Արման Մարգարյանը, վերջին անգամ նրանց տեսել է 2017թ.-ին։ Երկու տարի առաջ ընտանիքում ևս մի ողբերգություն  էր տեղի ունեցել. սպանվել էր Արմանի եղբայրը։

Նա այդ առիթով էր եկել Հայաստան։ Այնուհետև մեկնել է արտագնա աշխատանքի և դրանից հետո չէր վերադարձել։ Մարգարյանն ապրում է Դոնեցկի շրջանի Մակեևկա քաղաքում։  

Հիշեցնենք, որ սարսափելի դեպքը տեղի էր ունեցել նոյեմբերի 16-ին: