Ինչով է արագ ուտելը վնասակար 

Ինչով է արագ ուտելը վնասակար 

Գիտնականները պարզել են, որ մարդը, երբ սնվելիս արագ է ուտում, կարող է ունենալ առողջական խնդիրներ, ընդ որում՝ բավականին լուրջ։ Այսպես, մասնագետները նշում են, որ արագ ուտելը կարող է բերել ավելորդ քաշի, ինչը հնարավոր խնդիրների մեջ ամենից անվտանգն է համարվում։

Այն, որ սնվելը կարեւոր է մարդու կենսագործունեության ու առողջության պահպանման համար, կարելի է համարել աքսիոմ, հատկապես եթե առողջ է այդ սնունդը։ Սակայն չպետք է մոռանալ, որ կարեւոր է ոչ միայն առողջ սնվելը, այլ նաեւ, թե ինչպես, ինչ արագությամբ ու տեմպով ենք սնվում։

Հնարավորինս շատ ժամանակ պետք է հատկացնել բուն ուտելու պրոցեսին։ Այսպես, մարդու գլխուղեղին 20 րոպե է անհրաժեշտ, որ ստանա ինֆորմացիա սնունդն ընդունելու մասին  եւ հագեցման ինֆորմացիան փոխանցի։  Ուստի կարեւոր է, որ նույնիսկ եթե ժամանակը շատ քիչ է, պետք է պահպանել այդ 20 րոպեի ժամանակահատվածը։ Մասնագետները նշում են, որ արագ տեմպով սնվելը կարող է առաջացնել ավելորդ քաշ, ճարպակալում, երկրորդ տիպի դիաբետ։