Ադրբեջանցիները կրակոցներ արձակելով շարժվել են դեպի Կրեմլ

Ադրբեջանցիները կրակոցներ արձակելով շարժվել են դեպի Կրեմլ

Մոսկվայի մարզում ադրբեջանցիների շքեղ հարսանիքը գրեթե դաշնային մասշտաբի սկանդալի վերածվել:
Ինչպես գրում են ռուսական ԶԼՄ-ները, մերձմոսկովյան Բալաշիխայում երկօրյա խնջույքից և տոնակատարությունից հետո հարսանիքի մասնակիցները տասնյակ մեքենաներով ավտոերթ են կազմակերպել դեպի Մոսկվայի կենտրոն՝ Կրեմլի ուղղությամբ։

Նշվում է, որ աղմկոտ ադրբեջանական հարսանիքի օրինազանց հյուրերը ձերբակալվել են ՌԴ նախագահի նստավայրից ոչ հեռու Մոսկվա-Նիժնի Նովգորոդ մայրուղու վրա, նրանց մեքենաներն արգելափակվել և տարհանվել են:

Հաղորդվում է, որ նրանք օդ են կրակել տոնական ավտոշարասյունից՝ լրջորեն վախեցնելով Ռեուտովսկայա փողոցում գտնվող Իզմաիլովսկի անտառ բնակելի համալիրի բնակիչներին։