Բախվել է երկու գնացք, կան զոհեր

Բախվել է երկու գնացք, կան զոհեր

9 մարդ զոհվել եւ եւս 67-ը վիրավորվել են՝ Պակիստանի Փենջաբ նահանգում տեղի ունեցած երկաթուղային վթարի հետեւանքով։ Այս մասին հայտնում է Geo TV-ն։ Գնացքներից մեկը եղել է ուղեւորատար եւ մարդկանց է տեղափոխել Քվետայից Լահոր ու բախվել է Ռահիմյար-Հարում կայանած գնացքին, որը եղել է բեռնատար։ Տուժածների մեջ կա 9 կին, 11 երեխա։ Ներկայումս վիրավորներին տեղավորում են մոտակա հիվանդանոցում։ Զոհերի թիվը կարող է ավելանալ։ Իրականացվում է քննություն՝ դեպքի հետ կապված։