Հանրապետության մի շարք գյուղերում բյուջեի դեֆիցիտ կա

Հանրապետության մի շարք գյուղերում բյուջեի դեֆիցիտ կա

Հանրապետության մի շարք համայնքներում բյուջեի պակասուրդ՝ դեֆիցիտ կա։ Ուստի կառավարությունը որոշել է այսօրվա նիստում պետբյուջեի ազատ միջոցներից գումար փոխանցել տվյալ համայնքների բյուջե՝ լրացնելու դեֆիցիտը։ Մասնավորապես բյուջեի դեֆիցիտ ունի Կոտայքի մարզի Գառնի համայնքը, որին կառավարությունը կփոխանցի 41 մլն 700 հազար դրամ, նույն մարզի Մայակովսկի համայնքին էլ պետբյուջեից կփոխանցվի 3 մլն 550 հազար դրամ։

Բյուջեի դեֆիցիտ ունի նաև Արագածոտնի մարզի Կաքավաձոր համայնքը, որին կառավարությունը բյուջեից կփոխանցի 5 մլն 109 հազար 500 դրամ, իսկ Արարատի մարզի Նոր Կյուրին համայնքին էլ պակասուրդը լրացնելու համար բոյւջեի ազատ միջոցներից կփոախնցվի 1 մլն 550 հազար դրամ։

Այս բոլոր հարցերն ընդգրկված են կառավարության այսօրվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի ցանկում։