Առևանգել են Ելենա Մալիցինային, հալածել զինծառայողի 

Առևանգել են Ելենա Մալիցինային, հալածել զինծառայողի 
Առևանգում

Դատական տեղեկատվական համակարգի  տվյալներով՝ այսօր Հայաստանի դատարաններում ընթացող դատավարություններից առանձնացրել ենք Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Նապոլեոն Օհանյան) ընթացող գործը։

Ամբաստանյալները երեքն են՝ Թելման Առստամյան, Արթուր Հակոբյան և Արմեն Ղազարյան։ Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանց  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք «նախնական համաձայնությամբ բռնություն գործադրելու եղանակով 2018 թվականի հոկտեմբերի 8-ին` ժամը 13:30-ի սահմաններում կատարել են մարդու` Ելենա Մալինցյանի առևանգումը»։

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է մեկ այլ քրգործ․ 
ամբաստանյալ Գարիկ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, 2018թ-ի սեպտեմբերի 26-ին` ժամը 23:40-ի սահմաններում, ստորադասության հարաբերությունների բացակայության պայմաններում հալածքանքի է ենթարկել Հարութ Գաբրիելյանին` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ և ծանր հոգեկան տառապանք: