Տնօրենների ատեստավորման համակարգ է մշակվում
ԿԳՄՍ նախարարությունը «Հանրակրթության մասին» օրենքի մեծ փոփոխությունների փաթեթ է մշակում, որն առաջիկայում կդրվի քննարկումների եւ կներկայացվի ԱԺ-ի հաստատմանը:
«Հանրակրթության մասին» oրենքը, ըստ ԿԳՄՍ փոխնախարար Ա․ Սվաջյանի, 2 հիմնական մեծ բաղադրիչների է անդրադառնում, որոնցից առաջինը տնօրենների հավաստագրմանն է վերաբերում։ «Մենք բազմաթիվ խնդիրներ ենք ունենում տնօրենների պաշտոնավարման եւ հավաստագրման ընթացքում։ Հիմա մի մոտեցում է ամրագրվել․ քանի դեռ տնօրենը շարունակում է պաշտոնավարել, իր հավաստագիրը շարունակում է ուժի մեջ մնալ, եւ նոր հավաստագրի պահանջ չի լինելու։ Սա վերաբերում է հատկապես կառավարման նոր համակարգի անցած դպրոցներին ու տնօրեններին, երբ 5-ամյա շրջափուլից հետո տնօրենն իր զարգացման ծրագրի կատարողականը ներկայացնելով ատեստավորվելու է»,- նշեց նա ու տեղեկացրեց, որ հիմա տնօրենների ատեստավորման համակարգ են մշակում, որն աշխատավարձի բարձրացման մեխանիզմներ է ունենալու։ Ատեստավորվելուց հետո նոր մրցույթ այլեւս չի հայտարարվի։ Եթե տնօրենը լավ է աշխատել, արդյունքները գոհացուցիչ են, հաջորդ 5 տարվա շրջափուլը կսկսի․
«Այս դեպքում եւս հավաստագրի պահանջ չի լինի, այսինքն՝ բոլոր այն դեպքերում, քանի դեռ տնօրենը համակարգում աշխատում է, հավաստագրվելու կարիք չի լինի, միայն այն դեպքում, երբ դադար լինի, տնօրենը պետք է հավաստագիր ունենա՝ նոր մրցույթին դիմելու համար»։
Կարծիքներ