Սուդանի ողջ տարածքը հոսանքազրկվել է

Սուդանի ողջ տարածքը հոսանքազրկվել է

Աֆրիկյան Սուդան պետության ողջ տարածքը հոսանքազրկվել է։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, վթարվել է Ռաբաք-Մասքար-Սենաար-Մարանջան-Ալքասաքիսա էլեկտրամատակարարման գիծը, որը եւ շարքից հանել է ողջ ազգային էներգամատակարարման համակարգը։ Թե որն է եղել պատճառը նման խոշոր էներգավթարի, չի հաղորդվում։

Պաշտոնական հայտարարության մեջ միայն նշվում է, որ իրականացվում են աշխատանքներ՝ համակարգի աշխատանքը վերականգնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Սուդանում անցյալ հանգստյան օրերին ցուցարարներ էին գնացել դեպի նախագահական պալատ իրենց բողոքն արտահայտելու, ինչի հետեւանքով նրանց դեմ կիրառվել էր արցունքաբեր գազ։