Ի՞նչ անենք, բնակչությանը չկազմակերպենք, չտարհանե՞նք, թե՞ թողնենք թշնամին մեր բնակիչներին ստորացնի․ Խանումյան

Ի՞նչ անենք, բնակչությանը չկազմակերպենք, չտարհանե՞նք, թե՞ թողնենք թշնամին մեր բնակիչներին ստորացնի․ Խանումյան

Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների, Արցախի Հանրապետության մաս կազմող Աղավնո և Բերձոր համայքնների բնակիչներին զգուշացրել է, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները։ Այս տեղեկությունը տարածվելուց հետո Ֆեյսբուքում բազմաթիվ օգտատերեր սկսել են հիշեցնել Խանումյանի՝ դեռևս 2016 թվականի ապրիլյան պատերամից հետո կատարած գառումը, որով նա դեմ է արտահայտվում Արցախից որևէ տարածքի զիջմանը թշնամուն։ Նա այդ գրառմամբ «տարածքային զիջումներով հարցը լուծելու օգտին» արտահայտվողներին հորդորում է գլխներից հանել տարածք զիջելը, քանի որ տարածք զիջելը որպես հակամարտության լուծում դիտարկելը հավասարազոր է Արցախը հայաթափելուն»։ Նրա այս գրառմանը հակադրում են այսօր Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին իրենց բնակավայրերը լքելու վերաբերյալ նրա նախազգուշաումը ու հարց տալիս, թե ինչպես եղավ, որ իր այդ գրառումից վեց տարի անց՝ այդպես փոխեց իր դիրքորոշումը։ Լրագրող Ամալյա Առաքելյանի գրառման տակ, օրինակ, Արցախում նախարար աշխատող, ծնունդով իջևանցի, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայրենակից Հայկ Խանումյանն այսպես է մեկնաբանել 2016-ի ապրիլի 19-ին արած իր գրառումն ու այսօրվա հայտարարությունը։ «Իսկ որտե՞ղ է ասվում, որ իմ համոզմունքներում ինչ֊որ բան փոխվել է։ Բերձորն ու Աղավնոն Արցախի իրավազորությունից դուրս են 2020 թ. դեկտեմբերից, գտնվում են ՌԴ ԽՈՒ իրավազորության ներքո։ Օգոստոսի 25֊ից ՌԴ զորքերը հեռանալու են այս բնակավայրերից։ Ի՞նչ անենք, բնակչությանը չկազմակերպենք, չտարհանե՞նք։ Թե թողնենք թշնամին մեր բնակիչներին ստորացնի, ինչպես ասենք 2020թ. Նոյեմբեր-դեկտեմբերին, երբ չէինք հասցրել որոշ բնակավայրերի տեղահանությունը կազմակերպել»,-պատասխանել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը։