ՔՊ-ի պարտված թեկնածու Աբունցը՝ պարտվելու, կնոջ՝ Գորիսի քաղաքապետարանում աշխատելու մասին

ՔՊ-ի պարտված թեկնածու Աբունցը՝ պարտվելու, կնոջ՝ Գորիսի քաղաքապետարանում աշխատելու մասին

«Տեղեկություն չունեմ, թե առաջին նիստը երբ է»։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց Գորիսում իշխանության պարտված թեկնածու Վլադիմիր Աբունցը՝ նշելով, որ դեռ չեն ստացել մանդատները։

Հարցին՝ ինչպիսի՞ տրամադրվածությամբ է գնալու ավագանու նիստերին, պատասխանեց․ «Չեմ կարող դեռ պատասխանել, կպատասխանենք հետագայում։ Նորմալ, սովորական տրամադրվածություն ունեմ»։

Իշխանության պարտված թեկնածուն չցանկացավ այլ հարցերի պատասխանել։

Մեր տեղեկության վերաբերյալ, թե իր կինը՝ Նաիրա Աբունցն աշխատո՞ւմ է Գորիսի քաղաքապետարանում, ասաց՝ այո՝ ավելացնելով, որ հիմա արձակուրդում է։

Երբ հետաքրքրվեցինք՝ շարունակելո՞ւ է աշխատել, անջատեց հեռախոսազանգը։

Նշենք, որ Աբունցը ավելի վաղ հայտարարել էր,, որ պատվով են պարտվել։

Հիշեցնենք, որ Գորիսի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տոնել Առուշ Առուշանյանը, որը գտնվում է անազատության մեջ։