Թուրքիայում ընդհարում է եղել ոստիկանների և ուսանողների միջև

Անկարայում ոստիկանությունը ցրել է ուսանողներին, որոնք փորձել են երթ անցկացնել:
Այս մասին հաղորդում է թուրքական մամուլը։
Հարյուրավոր ուսանողներ հավաքվել են փողոցում՝ «Երիտասարդությունը ոտքի է կանգնել, այն երթով գնում է ապագայի համար» կարգախոսով:
Ցույցի մասնակիցները մտադիր են եղել երթով շարժվել դեպի Արդարադատության նախարարության շենք։
Սակայն ոստիկանությունը խոչընդոտել է նրանց և թույլ չի տվել շարունակել շարժվել և երթ անցկացնել։
Կարծիքներ