Ահաբեկիչները չունեն ազգություն, կրոն եւ պատիվ․ Ռամզան Քադիրով

Ահաբեկիչները չունեն ազգություն, կրոն եւ պատիվ․ Ռամզան Քադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը անդրադարձել է այսօր Կազանյան դպրոցում տեղի ունեցած ողբերգությանը, հայտարարելով, որ ահաբեկիչները չունեն կրոն, ազգություն եւ պատիվ։ «Ես բազմիցս եմ ասել, որ ահաբեկիչները, ովքեր կանանց եւ երեխաների վրա են զենք ուղղում, չունեն պատիվ, ազգություն եւ կրոն։ Նրանք հիվանդ կենդանիներ են, որոնք առաջնորդվում են թույլերին եւ անպաշտպաններին սպանելու մոլուցքով։ Վստահ եմ, որ իրավապահները կանցկացնեն մանրակրկին հետաքննություն եւ կպարզեն տեղի ունեցածի բոլոր հանգամանքները»,- իր տելեգրամյան էջում գրել է Քադիրովը։