Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք չունեն նամուսի, պետականության գիտակցում. Գեղամ Նազարյան

Մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք չունեն նամուսի, պետականության գիտակցում.  Գեղամ Նազարյան

«Հայաստան» դաշինքի ցուցակով առաջադրված Գեղամ Նազարյանին՝ պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հորը, հարցրինք, թե իր կարծիքով՝ ինչու Նիկոլ Փաշինյանը կարողացավ 54 տոկոս քվե հավաքել և հաղթել ընտրություններում։ Նազարյանը պատասխանեց․

«Ես իմ կարծիքն եմ ասում, այլ ոչ «Հայաստան» դաշինքի։ Իմ դիտարկումն այն է, որ մենք բախվեցինք մի իրականության, որտեղ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք պետության, պետականության զգացողություն՝ գոննե տարրական մակարդակով, չունեն, վտանգի գիտակցում չունեն և նամուսի ու արժանապատվության գիտակցում չունեն, դրան գումարած, ես պարզ ասում եմ, ունեն լուրջ խնդիրներ, քանի որ եթե հասուն մարդը հավատում է, որ, օրինակ, 1990 թվականին Լևոն Տեր- Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը միասին որոշել են, որ 2018 թվականին Նիկոլը պիտի գա իշխանության և 2020 թվականին հանձնի Շուշին, ապա այդ հասարակությունից այլ բան սպասել․․․ դա արդեն այն է, ինչ մենք տեսանք»,- ասաց Գեղամ Նազարյանը՝ հավելելով, որ ընտրությունները նաև մաքուր չեն անցել, այլ ընտրակաշառքի բաժանումով, օրինակ՝ մինչև 24 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսավարողներին հարկերից ազատելը և այլն։