Երկու ազգերում էլ կյանքերը կպահպանվեն. Ռոբերտ Օ'Բրայան

Երկու ազգերում էլ կյանքերը կպահպանվեն. Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայանը թվիթերյան գրառումներով անդրադարձել է Լեռնային Հակամարտության բանակցություններին  և հրադադարի պահպանմանը։

«Դոնալդ Թրամփի միջոցով ուրբաթ Սպիտակ տանը ես հանդիպեցի Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ և երեկ (ԱՄՆ ժամանակով - հեղ.) հեռախոսով խոսեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- գրել է նա:

Այնուհետև երկրորդ գրառմամբ շնորհավորել է հրադադարին «հավատարիմ մնալ համաձայնածներին»։

 «Շնորհավորում եմ նրանց բոլորին այսօր հրադադարին հավատարիմ մնալուն համաձայնելու համար։ Երկու ազգերում էլ կյանքերը կպահպանվեն: Պետքարտուղար Պոմպեոն և Սթիվեն Բիգանը (ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ - հեղ.) կարևոր դեր խաղացին: Լավ է արված»,- նշել է ԱՄՆ նախագահի ԱԱԳ խորհրդականը։