Ավինյանը հեգնեց ավագանու ընդդիմադիր անդամին

Ավինյանը հեգնեց ավագանու ընդդիմադիր անդամին

Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանը ասաց, որ 1 տարի է՝ տրանսպորտի հարց իշխանությունը չի կարողանում լուծել։

«Արդյոք չե՞ք կարծում, որ դա գալիս է ոչ թե Ձեր ժողովրդավար լինելուց և մարդկանց ոչ այնքան լավ լսելու ունակությունից, այլ ուղղակի վատ ռեֆորմ առաջարկելուց»,- հարցրեց ավագանու անդամը։

Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չհամաձայնեց Թորոսյանի գնահատականին։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հեգնեց ասելով՝ «Պարոն Թորոսյան, հեսա կգաք, հաջորդ հարցը կներկայացնենք որպես շատ էֆֆեկտիվ կառավարիչ, և բոլոր հարցերին կպատասխանեք, մի հատ կլսենք Ձեր նախագծի վերաբերյալ Ձեր խորաթափանց վերլուծությունները, նոր դատողություններ կանենք»։