Բանակցություններին չմասնակցող Արցախն ինչպե՞ս մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը

Բանակցություններին չմասնակցող Արցախն ինչպե՞ս մերժեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը

Լրատվամիջոներից մեկը ջանք չի խնայել, պեղել է ավելի քան քսանմյա վաղեմության երկու «փաստ» եւ բխեցրել, թե Արցախը կարգավորման բանակցություններից դուրս է մնացել Լեւն Տեր-Պետրոսյանի օրոք, դեռեւս 1997թվականին:  Հետաքրքիր է, այս հրապարակման հեղինակն այլմոլորակայի՞ն է, չգիտի՞, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից իր նշած տարում Արցախը պաշտոնապես ստացել է կարգավորման երկու առաջարկություն՝ փաթեթային եւ փուլային:

Եւ երկուսն էլ պաշտոնապես մերժել, ինչը Հայաստանում ներքաղաքական անհամաձայնության պատճառ է հանդիսացել եւ ի վերջո հանգեցրել իշխանափոխության: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ միջնորդների կողմից պաշտոնական առաջարկություն ստացած եւ երկու անգամ դրանք մերժած Արցախը 1997թ.-ին ԵԱՀԿ Մինսկի խմբից ճանաչվում էր որպես հակամարտության եւ դրա կարգավորման իրավահավասար, վետոյի իրավունք ունեցող կողմ: Թե երբ, ում նախաձեռնությամբ է Արցախը զրկվել այդ կարգավիճակից՝ այս դեպքում կարեւոր չէ: Իրողություն է, որ դա տեղի է ունեցել Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից նախագահի պաշտոնը թողնելուց հետո: