Այս տարի վերջին զանգ չի՞ լինելու․ նախարարությունում քննարկումներ են 

Այս տարի վերջին զանգ չի՞ լինելու․ նախարարությունում քննարկումներ են 

Հայաստանում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի պատճառով ուսումնական հաստատություններում սովորողները անցել են հեռահար ուսուցման։
Կամաց-կամաց մոտենում ենք արդեն ուսումնական տարվա ավարտին, սկսվելու են ավարտական քննություները, սակայ դեռեւս հայտնի չէ՝ բուհերում եւ դպրոցներում ինչպես են հանձնելու ավարտական քննությունները եւ երբ, նաեւ՝ լինելու է մայիսյան վերջին զանգը։

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ այդ հարցով սկսվել են քննարկում, սակայն ոչինչ դեռեւս չի որոշվել․ «Ներկայումս նախարարությունում քննարկումներ են իրականացվում՝ տարբեր սցենարների հետ կապված․ նախարարությունը վերջնական որոշումը կհայտնի։ Այս պահին մենք վարչություններում քննարկում ենք, հարցը կքննարկվի բնականաբար նախարարի հետ, լրացուցիչ մենք կհայտնենք»։

Հարցին՝ թե որպես վարչության պետ իր համար ամենահավանական սցենարը ո՞րն է, Արշակյանը պատասխանեց․ «Այս պահին հավանական սցենար չկա՝ կապված կորոնավիրուսի արտակարգ դրության հետ։ Կախված կլինի, թե այս վիճակն ինչքան կլինի։ Շեշտը դրվելու է երեխաների գիտելիքների յուրացման վրա»։