Վերջնագիր ՀԱՄԱՍ-ին, հաճոյախոսություն՝ Կիմ Չեն Ընին. Թրամփը տարերքի մեջ է

Վերջնագիր ՀԱՄԱՍ-ին, հաճոյախոսություն՝ Կիմ Չեն Ընին. Թրամփը տարերքի մեջ է

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը, նախօրեին ելույթ ունենալով Հանրապետական ​​կուսակցության համագումարում, անդրադարձել է Գազայի հատվածում շարունակվող պատերազմին։

«Մենք ուզում ենք, որ մեր առևանգվածները վերադառնան։ Նրանք պետք է տանը լինեն, նախքան ես կպաշտոնավարեմ: Հակառակ դեպքում՝ ՀԱՄԱՍ-ը ստիպված կլինի շատ թանկ գին վճարել»,- ասել է հանրապետականը՝ հանդիսատեսի ծափահարությունների ներքո: Նրա խոսքերը մեջբերում են իսրայելական լրատվամիջոցները։

Թրամփը հավելել է, որ պատերազմը չէր լինի, եթե ինքը լիներ նախագահ այն ժամանակ, երբ հակամարտությունը սկսվեց։ Նույնը նա ասել է ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
ԱՄՆ նախկին նախագահը խոստացել է նաև, որ Փհենյանը կդադարեցնի հրթիռների արձակումները, որոնք անհանգստություն են առաջացնում Սեուլում և Տոկիոյում։ 

«Կարծում եմ՝ նա կարոտում է ինձ», - ասել է Թրամփը Կիմ Չեն Ընի մասին, ում հետ նա հանդիպել է 2019 թվականին։