Փաշինյանին հեռացրած լինեինք վեց ամիս առաջ, պատերազմ չէր լինելու․ Սաղաթելյան

Փաշինյանին հեռացրած լինեինք վեց ամիս առաջ, պատերազմ չէր լինելու․ Սաղաթելյան

Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացնեինք պատերազմի առաջին օրերին, պատերազմի ելքը մեր համար ավարտվելու էր հաղթանակով, եթե մենք Նիկոլին հեռացնեինք ստորացուցիչ պայմանագիրը ստորագրելու օրը, մենք այսօր ունենալու էինք շատ ավելի լավ իրավիճակ։ Եթե մենք Նիկոլ Փաշինյանին հեռացրած լինեինք վեց ամիս առաջ, պատերազմ չէր լինելու։ Այս մասին քիչ առաջ Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ իր ելույթում նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Նիկոլի հեռացումով հնարավորություն է ստեղծվում պաշտպանել մեր երկիրը, մեր պետականության շահերը, թուրքի առջև ծնկի եկած, ձախողած, թուրքին հանձնված ղեկավարը չի կարղ պաշտպանել մեր ժողովրդի շահերը։ Նիկոլ Փաշինյանի հեռացումով մենք կկանխենք մեր երկրին սպասվող սոցիալ-տնտեսական կոլապսն ու հումանիտար աղետը ։Հայ զինվորը չի պարտվել, հայ հրամանատարը չի պարտվել, հայ կամավորը չի պարտվել, հայ ժողովուրդը չի պարտվել, Հայաստանը չի պարտվել, պարտվել է միայն ու միայն ՀՀ իշխանությունն ու նրա պարագլուխ Նիկոլը, հետևաբար, որպեսզի հայն ուղղի իր ողնաշարը, Նիկոլը պետք է հեռանա և վերջ», - ասաց Սաղաթելյանը։