Պուտինը Նիկոլի մասին գիտի ավելին, քան Նիկոլն իր մասին

Պուտինը Նիկոլի մասին գիտի ավելին, քան Նիկոլն իր մասին

Աշխարհաքաղաքական տարբեր գրկեր նետվելով, Նիկոլ Փաշինյանին թվում էր, թե իր հիմնական պարտնյորը՝ Ռուսաստանը կարող էր չնկատել։ Ավելի քան համոզված եմ, որ Ռուսաստանի զուսպ կեցվածքը նա չի ընկալել։ Նա չի հասկացել, որ կարելի է տեսնել՝ չտեսնելու տալ, կարելի է հասկանալ՝  չհասկանալու տալ։ Սա դիվանագիտություն է՝ հասկանալու, թե մինչև ուր կարող է գնալ գործընկերդ։ Ռուսաստանը նոր չէ, վաղուց է Փաշինյանին գործնական քայլերով «հասկացնում իր ծռությունը», բայց նա այդ կսմիթները, որը սեփական գրպանի վրա չի ազդում, չի էլ հասկանում, անուշադրության է մատնում։ Չթվարկեմ Նիկոլ Փաշինյանի բոլոր այն քայլերը, որ իրեն թվացել է, թե  իր հիմնական «պարտնյորի գլխով թռել է»։ Չթվարկեմ այն առումով, որ ասելիքս այլ է, ու բոլորս էլ հասկանում ենք, թե Ռուսաստանի հետ «Նիկոլի բազմակի  խաղերը» երկիրը ուր տարավ ու դեռ ուր կարող է տանել։ 

Կեղծ խոստումներով ու խաբեություններով ինչ- ինչ ուժերի շնորհիվ իշխանության գալով, Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե իր լեզվական վարժություններով կարող է մոլորեցնել նաև Պուտինին։ Նա չի հասկացել մի բան։ Որ Պուտինն իր մասին գիտի ավելին, քան ինքը։ Մեծ օրինակներ չեմ բերի, կբերեմ մի փոքրիկ օրինակ, որ հասկանալի լինի, թե Պուտինը ինչքան լավ  գիտի Նիկոլ Փաշինյանին։ Վերջերս «Հայկական ժամանակ»-ում «Հավաստի աղբյուր» վերտառությամբ հաղորդագրություններ սպրդեց։  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անմիջապես արձագանքեց ու  «հերթական անհեթեթություն» անվանեց Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվամիջոցի հրապարակումը։ Օրական հազարավոր հավաստի աղբյուրներով լուրեր են գրվում, ինչու՞ Ռուսաստանը չի արձագանքում որևէ լրատվամիջոցի։ Եթե Աննա Հակոբյանին  թվում է, թե իր թերթի կամ իր «թեկուզ  մի փոքրիկ շորիկի պատմությանը» չի տիրապետում Ռուսաստանը, ուրեմն ճամփա ունեն անցնելու ։ Պեսկովի հրապարակման մեջ նշվեց, որ լրատվամիջոցը պատկանում է  Նիկոլ Փաշինյանի ընտանիքին։ Ավելին չասվեց, չնայած ավելին գիտեն։ Գիտեն, թե ովքեր են դրա տակ թաքնված պատվիրատուները ու․․․ ավելին։