Ինչու է Հայաստանի կառավարությունը ստում՝ խեղաթյուրելով Պուտինի խոսքերը

Ինչու է Հայաստանի կառավարությունը ստում՝ խեղաթյուրելով Պուտինի խոսքերը

Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ ՀՀ վարչապետի կայքում կարդում ենք․ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Նախագահ Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ»։ Մինչդեռ Կրեմլի պաշտոնական կայքում ասվում է ․ «Քննարկվել է Հայաստանում տիրող իրավիճակը: Պուտինն արտահայտվել է Հայաստանում կարգուկանոնի և հանգստության պահպանման, օրենքի շրջանակներում իրավիճակի կարգավորման օգտին։ ՌԴ ղեկավարը նաև զսպվածության կոչ է արել բոլոր կողմերին»։ Իսկ հիմա ամենակարեւորի մասին։ Կրեմլի կայքում որեւէ խոսք չկա այն մասին, որ Պուտինն աջակցություն է հայտնել ՀՀ օրինական իշխանություններին։ Նախ, Կրեմլի հայտարարության մեջ ընդամենը ասվում է, որ Պուտինը արտահայտվել է այն բանի օգտին, որ Հայաստանում պահպանվի կարգուկանոնն ու հանգստությունը, հույս հայտնել, որ իրավիճակը կստանա շուտափույթ լուծում եւ ապա կողմերին զստպվածության կոչ արել։ Ինչքան էլ ուզենանք՝ չենք կարող Պուտինի խոսքերի տակ Փաշինյանին աջակցության նոտաներ իսկ գտնել։ Այդ դեպքում ինչու է այդքան պրիմիտիվ կերպով ստում ՀՀ կառավարությունը՝ խեղաթյուրելով Պուտինի խոսքերը, երբ արդեն իսկ Կրեմլի խոսնակ հայտարարել էր, որ անհանգստությամբ հետեւում են Հայաստանում ընթացող զարգացումներին, բայց եւ համարում են, որ տեղի ունեցողը բացառապես Հայաստանի ներքին գործն է։