Լարսում հայ վարորդները լարվածության մեջ են. մի մասը ետ է վերադառնում

Լարսում հայ վարորդները լարվածության մեջ են. մի մասը ետ է վերադառնում

Լարսի անցակետում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Լարվածություն է ստեղծվել  բեռնատարների վարորդների մոտ, նրանցից շատերը մեկ ամսից ավելի է, ինչ Լարսի անցակետ չեն կարողանում հասնել։

Հայ վարորդներից մեկը մեզ պատմեց, որ իրավիճակը խիստ սրվել է, Լարսի անցակետում օրական ընդամենը մի քանի հայ բեռնատար են թողնում սահմանն անցնել, խիստ հսկողություն է, մինչդեռ հերթում հազարավոր բեռնատարներ են կանգնած։

Այն բեռնատարներում, որտեղ շուտ փչացող մթերքներ են, վարորդները ետ են վերադառնում Հայաստան`գոնե տեղի շուկայում վաճառելու համար։