Մի փոքրիկ դրվագ Ալվինայի կյանքից ու կհասկանաք նրան

Մի փոքրիկ դրվագ Ալվինայի կյանքից ու կհասկանաք նրան

Լրագրողների այսօրվա զրույցը  Ալվինա Գյուլումյանի և Սահմանադրական դատարանի մյուս դատավորների հետ մեկ անգամ ևս փաստում է, որ Սահմանադրական դատարանում աշխատում են դատավորներ, որոնցից օրենքի, պետականությանյան, հայրենասիրության «հոտ է գալիս» ու, հանգիստ ես զգում, որ քո պետության հիմքը ամուր է։

Տասնյակ տարիներ առաջ Ալվինա Գյուլումյանից մի փոքրիկ պատմություն եմ հիշում, ու այսօր եմ հասկանում, թե ինչու՞ է ինքն այդպես պայքարում Սահմանադրական դատարանի համար, տեսեք չեմ ասում՝ դատարանում իր պաշտոնի համար։

Նա մանկությունից մի դրվագ էր պատմում․

Երրորդ դասարանում, երբ հայոց լեզվի առարկայի շրջանակներում ստացա առաջին շարադրություն գրելու հանձնարարությունը, երկմտում էի` ինչ թեմայով այն գրեմ, որպեսզի չկրկնվեմ: Այդ ժամանակ քեռիս ինձ տարավ Սահակ Սևադայի բերդ: Չնայած շատ փոքր էի` սակայն այն ինձ վրա մեծ տպավորություն թողեց: Ուստի` իմ առաջին շարադրությունը նվիրեցի այդ բերդին:

Հետագայում այդ բերդը դարձավ Սահմանադրական դատարանը։

Հիշենք, որ դատավորը ծնվել է Շահումյանում, բայց կորցրել է մանկական երազների Շահումյանը, Սահակ Սևադայի բերդը։ Շահումյանի շրջանը 1992 թվականին բռնազավթվել է Ադրբեջանի կողմից։ Տեղի հայ բնակչությունը (շուրջ 20.000) տարհանվել է։ Այնուհետև Շահումյանը վերաբնակեցվել է ադրբեջանցիներով, իսկ Շահումյան քաղաքն անվանափոխվել է Աշաղի Ագջաքենդ։

Այսօր նա ամուր կանգնած է Սահմանադրական դատարանի կողքին, որպեսզի հարազատ բերդի պես չկորցնի այն։ Բերդը պահպանում է ումի՞ց․․․